Մատչելիության հղումներ

logo-print
Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը շաբաթ օրը ասել է Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը, 2008 թվականի հունվարից ի վեր Ռուսաստանում այլատյացության հողի վրա 152 հարձակումների արդյունքում սպանվել է 69 մարդ: Վիրավորվածների թիվը անցնում է 170-ից:

Բրոդի խոսքով, էթնիկ ատելության հողի վրա հանցագործությունները կատարվում են հիմնականում խոշոր քաղաքներում:

«2008 թվականին էթնիկ ատելությամբ պայմանավորված հանձակումներ առավել հաճախ արձանագրվել են Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում (35 սպանված, առնվազն 93 վիրավոր), Սանկտ Պետերբուրգում (16 սպանված, 23 վիրավոր), Սվերդլովսկի մարզում (6 սպանված, 5 վիրավոր), Ուլյանովսկի մարզում (2 սպանված), Վորոնեժում (1 սպանված,11 վիրավոր), Ստավրոպոլում եւ Տուլայում (1-ական սպանված եւ 2-ական վիրավոր)», - մանրամասնել է Բրոդը:

Նման հարձակումների ճնշող մեծամասնությունը, իրապաշտպանների համոզմամբ, իրականացնում են «սքինհեդները»: Սրանց զոհ են դառնում հիմնականում միջինասիացիք ու կովկասցիք:

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով, Ռուսաստանում սքինհեդների եւ այլ արմատական ազգայնականների թիվը անցնում է 60 հազարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG