Մատչելիության հղումներ

Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Ռոման Բալայանի նոր աշխատանքը


Հայազգի կինոբեմադրիչ Ռոման Բալայանի նոր կինոնկարը` «Դրախտային թռչունները», որը հունիսի 21-ին դիտել են Մոսկվայում անցած շաբաթ մեկնարկած միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները, դարձել է հեղինակավոր այդ կինոստուգատեսի նշանակալի իրադարձություններից մեկը:

Փառատոնում Ուկրաինան ներկայացնող կինոնկարի սցենարը գրել է հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, գլխավոր դերը կատարել է ռուսաստանյան սիրված դերասան Օլեգ Յանկովսկին:

«Դրախտային թռչունները» պատմում է խորհրդային մտավորականների կյանքի մասին անցած դարի 80-ական թվականներին. հերոսները չեն համակերպվում երկրում տիրող համատարած գրաքննության, այլախոհության հետապնդման մթնոլորտի հետ:

Ուկրաինայում մասնագիտական կրթություն ստացած հայազգի կինոբեմադրիչը իր հիմնական աշխատանքները` այդ թվում` հանրահայտ «Թռիչքներ երազում եւ հարթմնի» կինոնկարը, նկարահանել է Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG