Մատչելիության հղումներ

logo-print

Օլիմպիական խաղերի նախաշեմին Պեկինում պատերազմ է հայտարարվել «չորս չարիքներին»


Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները Օլիմպիական խաղերի նախաշեմին պատերազմ են հայտարարել «չորս չարիքներին»` առնետներին, ուտիճներին, ճանճերին ու մոծակներին:

«Չայնա դեյլի» թերթը հիշեցնում է, որ այդ տերմինը («չորս չարիքներ») անցած դարի 50-ական թվականներին մտցրել է Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունը: Այն ժամանակ, թեեւ, «սեւ» ցուցակում ուտիճների փոխարեն տեղ էին գտել ճնճղուկները:

Քաղաքի սանիտարական ծառայությունները ամեն օր հատուկ լուծույթներով մշակելու են մարզական կառույցները, մարզիկների ու պատվիրակությունների անդամների, ինչպես նաեւ զբոսաշրջիկների կացարանները:

Իշխանությունները հավաստիացնում են, որ գործածվելիք դեղամիջոցները արժանացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությանը եւ վտանգավոր չէր մարդու առողջության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG