Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Եգանյան. «Արտագաղթածների թիվը մենք գնահատում ենք 900 հազարից մինչեւ մեկ միլիոն»


Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հայտարարության համաձայն, 1992 թվականից ի վեր Հայաստանից արտագաղթածների թիվը կազմում է 900 հազարից մեկ միլիոն:

Եգանյանի վստահեցմամբ, Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ շատ են հայազգի թե’ աշխատանքային միգրանտները, թե’ մշտական բնակություն հաստատածները, փախստականի կարավիճակ հայցողներ գրեթե չեն լինում:

Մինչդեռ եվրոպական երկրներում, որտեղ կացությունը օրինական դարձնելու ամենադյուրին ճանապարհը փախստականի կարգավիճակն է, շատերն են փորձում ստանալ այն:

7-8 տարի առաջ ամեն տարի շուրջ 9 հազար հայ էր փախստականի կարգավիճակ հայցում եվրոպական երկրներում: Անցած տարի, մինչդեռ, ըստ Եգանյանի, ընդամենը 3900 նման դեպք է արձանագրվել, որոնցից «շատ քչերն են հիմնավորվել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG