Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմել է քաղաքացիություն ստանալու համար


Օրերս ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ընդունել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի նոր դիմումը:

Նրա գրասենյակն այսօր հիշեցնում է, որ 2004 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպատասխան էր թողել Սեֆիլյանի առաջին դիմումը, իսկ 2006 թվականին մերժվել էր նրա երկրորդ դիմումը:

2006 թվականին Սեֆիլյանը ձերբակալվել էր եւ այնուհետեւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման՝ ապօրինաբար զենք պահելու համար: Բանտարկության ժամանակ Սեֆիլյանը եւս մեկ անգամ դիմել էր քաղաքացիություն ստանալու համար, սակայն անձնագրերի եւ վիզաների վարչությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր ընդունել դիմումը:

Անցած ամիս ոստիկանությունը դիմել էր Վարչական դատարան՝ Սեֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու խնդրանքով, սակայն դատարանը վերադարձրել էր դիմումը՝ տեխնիկական պատճառաբանությամբ:

Սեֆիլյանի կողմնակիցները եւ փաստաբանները պնդում են, որ նա չի կարող արտաքսվել Հայաստանից, քանի որ երկու անչափահաս երեխա ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG