Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում հեռարձակման արտոնագիր տրամադրել «Ա1+»-ին


Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Ա1+»-ի գործով Եվրադատարանի կայացրած վճիռը դիտարկել որպես «հեռուստակայանին արտոնագիր տրամադրելու հորդոր»:

«Արտոնագիր տրամադրելով «Ա1+»-ին` նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ցույց կտա իր նվիրվածությունը երկրում մամուլի ազատությանը», - հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգանովան:

Այս շաբաթվա սկզբին մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել 2002 թվականից եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG