Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին այսօր հայտնել է նախագահի մամլո գրասենյակը:

Մոսկվայում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Նա հանդիպումներ կունենա Ռուսաստանի հայ համայնքի եւ «ռուսաստանյան փորձագիտական հանրության ճանաչված ներկայացուցիչների» հետ:

Սերժ Սարգսյանը Երեւան կվերադառնա հունիսի 25-ին:

Այս ամիս Սերժ Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդեւի հետ Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG