Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի մրցանակակիր լրագրողին այսօր արգելել են արտասահման մեկնել


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, այսօր իշխանություններն «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի 25-ամյա լրագրող Ագիլ Խալիլին արգելել են օդանավով մեկնել արտասահման:

Խալիլովը արժանացել է Amnesty International իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության տարեկան մրցանակին մարդու իրավունքների թեմայով հրապարակումների համար:

Այս տարվա մարտին անհայտ անձինք Ագիլ Խալիլովին դանակով հարվածել են կրծքավանդակի շրջանում: Հարձակումից հետո լրագրողը բուժում է ստացել հիվադանոցում:

«Ազադլիգ»-ի խմբագիրների համոզմամբ, լրագրողը հարձակման է ենթարկվել մասնագիտական գործունեության, մասնավորապես, Բաքվում հողատարածքների շուկայում մի պաշտոնյայի անվան հետ առնչվող խոշոր կոռուպցիոն գործարքի մասին հոդված պատրաստելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG