Մատչելիության հղումներ

«Քաղաքական տեռորի միջոցով փորձում են թաքցնել մարտի 1-ի պատասխանատուներին»


Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ մեղադրվող մի խումբ կալանավորներ այսօր հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները «քաղաքական ահաբեկչության միջոցով փորձում են թաքցնել կատարվածի համար պատասխանատուներին»:

«Որքան էլ անհեթեթ ու զավեշտալի են մեզ՝ քաղբանտարկյալներիս, ներկայացվող մեղադրանքները, որքան էլ խղճուկ ու անշնորհք են իրավապահների՝ գործեր թխելու ու մեզ հանցագործ ներկայացնելու փորձերը, որքան էլ ողորմելի են դատավորները, հետապնդվող նպատակները, այնուամենայնիվ շատ լուրջ են փորձերը՝ քաղաքական տեռորի միջոցով թաքցնել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են 11 դատապարտյալներ եւ կալանավորվածներ, այդ թվում` Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG