Մատչելիության հղումներ

logo-print

Անվտանգության կառույցն առգրավել է Բորիս Ելցինի անձնական օպերատորի տեսանյութերի արխիվը


«Կոմերսանտ» օրաթերթի փոխանցմամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գործակալները առգրավել են առաջին նախագահ, հանգուցյալ Բորիս Ելցինի անձնական օպերատոր Ալեքսանդր Կուզնեցովի հարուստ տեսաարխիվը՝ շուրջ 600 տեսաերիզ:

Կուզնեցովը վերջին շրջանում աշխատում էր «Ժողովրդավարության աստիճանը արդի Ռուսաստանում» վավերագրական ֆիլմի վրա: Նա ասել է, թե ԱԴԾ-ի գործակալները փորձում են խափանել այդ ժապավենի թողարկումը:

Առգրավված տեսագրությունները վերաբերում են Բորիս Ելցինի 1988-2000 թվականների քաղաքական գործունեությանը: «Կոմերսանտ»-ը նշում է, որ Կուզնեցովը միակ օպերատորն էր, ով ստացել էր 1991 թվականի օգոստոսյան «պուտչի» օրերին Ռուսաստանի կառավարության շենքում տեսագրություններ կատարելու իրավունք:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG