Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը քվեարկել է միգրացիոն նոր օրենքի օգտին


Եվրամիության օրենսդիրներն այսօր որոշեցին, որ անօրինական ներգաղթյալը կարող է կալանավորվել 18 ամսով, նաեւ` 5 տարով կարգելվի նրա մուտքը Եվրամիության երկրներ:

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է միգրացիոն նոր օրենքը: Այն ընդունվել է 369 կողմ, 197 դեմ եւ 106 ձեռնպահ ձայներով:

Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ` այդ թվում Amnesty International-ը, քննադատել են այս օրենքը:

Ըստ Եվրահանձնաժողովի, Եվրամության երկրներում կան 8 միլիոն անօրինական ներգաղթյալներ: 2007 թվականի առաջին կիսամյակում ձերբակալվել է ավելի քան 200 հազար անօրինական ներգաղթյալ, որոնցից շուրջ 90 հազարը արտաքսվել է:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG