Մատչելիության հղումներ

Թուրքիայի տարածքում հայաստանցի սահմանախախտ է ձերբակալվել


Երեքշաբթի օրը Թուրքիայի տարածքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Արսեն Ավագյանը` պետական սահմանը խախտելու համար:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո ծառայության փոխանցմամբ` ժամը 07:45-ի սահմաններում աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը, նույն հատվածում հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքերը, սակայն որոնողական աշխատանքների արդյունքում ոչ ոք չի հայտնաբերվել: Մոտ 4 ժամ անց Թուրքիայի սահմանապահները հայտնել են Հայաստանի քաղաքացուն ձերբակալելու մասին:

Ներկայումս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի միջնորդությամբ տարվում են աշխատանքներ` Արսեն Ավագյանին վերադարձնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG