Մատչելիության հղումներ

Վարդան Ղավալբաբունցը դադարեցրել է հացադուլը


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Ղավալբաբունցը այսօր առավոտյան դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին` հայտնելով, որ դադարեցնում է հացադուլը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցմամբ` Ղավալբաբունցի առողջական վիճակը բավարար է:

Վարդան Ղավալբաբունցը Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի վարորդն էր:

Իրենց առաջադրված մեղադրանքների դեմ բողոքով երկուշաբթի օրը հացադուլ են սկսել հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող 19 կալանավորներ, որոնցից 11-ը` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 8-ը՝ «Վարդաշեն»-ում:

Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլը դադարեցրել է Դավիթ Մաթեւոսյանը, իսկ նույն հիմնարկում գտնվող դատապարտյալ Վարդան Մալխասյանը հացադուլ է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG