Մատչելիության հղումներ

Երեք տասնյակ Նոբելյան մրցանակակիրներ քննարկում են համաշխարհային հիմնախնդիրները


Այսօր Հորդանանի Պետրա պատմական քաղաքում բացվել է Նոբելյան մրցանակակիրների չորրորդ համաժողովը՝ մոտ երեք տասնյակ Նոբելյան մրցանակակիրներ քննարկում են համաշխարհային հիմնախնդիրները:

Բացելով համաժողովը, Հորդանանի թաgավոր Աբդալլահ Երկրորդը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արեւելքը պետք է դառնա խաղաղության տարածաշրջան:

Համաժողովի մասնակիցների թվում են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, բուդդայականների առաջնորդ Դալայ-լաման, ԱՄՆ-ում բնակվող հրեա հայտնի գործիչ Էլի Վիզելը եւ այլոք:

Պետրայում քննակվող հարցերից են՝ զարգացած եւ աղքատ պետությունների միջեւ տարբերությունների հաղթահարումը, պարենային անվտանգությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը եւ Մերձավոր Արեւելքի տնտեսական խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG