Մատչելիության հղումներ

logo-print

Զարուհի Փոստանջյանը հորդորում է նախագահին նպաստել դատապարտվածների վաղաժամկետ ազատ արձակմանը


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հորդորելով նրան նպաստել դատապարտված ազատամարտիկներ Վարդան Մալխասյանի, Վահան Արոյանի եւ լրագրող Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը:

«Իրենց ներկայացված պատժաչափի կեսից ավելին նրանք արդեն կրել են, ինչը նշանակում է, որ նրանց դեպքում օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակում նախատեսող իրավանորմը», - փաստել է պատգամավորը:

«Դիմում եմ Ձեզ որպես գործադիր իշխանության ղեկը կրողի` դրսեւորեք բարի կամք, գործեք որպես իսկական քաղաքացի եւ, ի կատարումն օրենքի, Ձեր կողմից հնարավորինս աջակցեք, որպեսզի Վարդան Մալխասյանի, Վահան Արոյանի, Արման Բաբաջանյանի եւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք ունեցող բոլոր դատապարտյալների նկատմամբ արդարացիորեն կիրառվի սահմանադրական իրավունքի իրացումը, այն է` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավանորմը, որի դեպքում նրանք օրինական ճանապարհով կալանքից ազատ կարձակվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG