Մատչելիության հղումներ

logo-print

Ավարտվեցին միասնական համակարգով վերջին քննությունները


Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը այցելեց թիվ 190 դպրոց: Նրա համոզմամբ, այս քննություններն էլ առանց լուրջ խնդիրների կավարտվեն, եւ դրա մասին կվկայեն արդյունքները:

Նախարարը եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները հիմնականում քննություններին լինում են Երեւանի տարբեր համայնքների դպրոցներում, իսկ մարզերը անուշադրության են մատնված: Ինչպե՞ս են վերահսկում այնտեղի քննությունները:

«Քննություններից հետո միայն կկարողանանք վերլուծություն կատարել խախտումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց նորանշանակ նախարարը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու քննական կենտրոններում չկային ժամացույցեր, նա պատասխանեց, որ չէին մտածել այդ մասին, սակայն նկատի կունենան:

Հուլիսի 4-ից 10-ն էլ միասնական համակարգով կանցկացվեն լրացուցիչ քննություններ` հիվանդության պատճառով բացակաների, զորացրվածների եւ արտասահմանից վերադարձող հայաստանցիների համար:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG