Մատչելիության հղումներ

logo-print
Հայոց համազգային շարժման առաջնորդ Արարատ Զուրաբյանն այսօր միացել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ներկայումս քրեակատարողական հիմնարկներում հացադուլ է անում 21 կալանավոր:

Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված եւ հացադուլ հայտարարած անձանց թվում են ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը եւ այլոք:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG