Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Մաթեւոսյանը դադարեցրել է հացադուլը, Վարդան Մալխասյանը հացադուլ է հայտարարել


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Դավիթ Մաթեւոսյանը այսօր առավոտյան դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին` հայտնելով, որ դադարեցնում է նախօրեին հայտարարած հացադուլը: Նույն հիմնարկում գտնվող դատապարտյալ Վարդան Մալխասյանը ժամը 16:00-ի սահմաններում դիմում է ներկայացրել հացադուլ հայտարարելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցմամբ` Վարդան Մալխասյանը եւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մյուս հացադուլ հայտարարած անձինք տեղափոխվել են հատուկ նախատեսված խցեր եւ գտնվում են բժիշկների մշտական հսկողության ներքո:

Իրենց առաջադրված մեղադրանքների դեմ բողոքով երեկ հացադուլ են սկսել հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող 19 կալանավորներ, որոնցից 11-ը` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 8-ը՝ «Վարդաշեն»-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG