Մատչելիության հղումներ

Ալ Գորը սատարում է Բարաք Օբամային


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2007 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորը երեկ հայտարարել է նախագահական ընտրություններում Բարաք Օբամային սատարելու մասին:

Դեթրոյթում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ Գորը ասել է, որ իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է` ընտրություններում Օբամայի հաղթանակն ապահովելու համար:

Նախկին փոխնախագահը չեզոքություն էր պահպանում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար Իլինոյսը ներկայացնող սեւամորթ սենատոր Բարաք Օբամայի եւ Նյու Յորքը ներկայացնող սենատոր, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի պայքարի ամբողջ ընթացքում:

Ալ Գորը ԱՄՆ-ի փոխնախագահն էր Բիլ Քլինթոնի վարչակազմում: 2000 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Գորը պարտվեց հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG