Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի երկու նորաստեղծ հանձնաժողովները կգլխավորեն «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները


Հայաստանի Ազգային ժողովը այսօր ընտրեց երեք նորաստեղծ խորհրդարանական հանձնաժողովներից երկուսի նախագահներին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովը կգլխավորի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Խաչիկ Հարությունյանը, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը խորհրդարանը հետաձգեց մինչեւ աշուն: Հանրապետական խմբակցությունը այդ պաշտոնը առաջարկեց միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը, որը, սակայն, հրաժարվեց:

Նորաստեղծ հանձնաժողովների նախագահների ընտրություններին «Ժառանգություն» խմբակցությունը չմասնակցեց:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG