Մատչելիության հղումներ

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամվել Գեւորգյանը, որը ձերբակալվել էր մի քանի օր առաջ, ազատ է արձակվել` հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամլո քարտուղար Վահե Կոստանդյանը:

Գեւորգյանի փաստաբան Զարուհի Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ հայտնել է, որ ուրբաթ օրը իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ:

Մինչեւ ձերբակալվելը Սամվել Գեւորգյանը հետախուզվում էր «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով: Նրա դեմ Մարտունու քննչական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել դեռեւս փետրվարի 22-ին` «22/37 ընտրական տեղամասի աշխատանքները խոչընդոտելու» դեպքի առթիվ:

Սամվել Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG