Մատչելիության հղումներ

Բելգիացին միացել է Հյուսիսային պողոտայի հացադուլավորներին


Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեվալեն երկուշաբթի օրը միացել է Հյուսիսային պողոտայում կիրակի առավոտյան հացադուլ հայտարարած մոտ երկուեւկես տասնյակ կանանց:

Մասնագիտությամբ շինարար 51-ամյա Լյուկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ ծայրահեղ քայլին դիմել է` պահանջելով «ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես պացիֆիստ եմ ու կարծում եմ, որ երբ խոսում են ժողովրդավարությունից, ապա չպետք է մարդկանց իրենց արտահայտած կարծիքի համար պահել բանտերում: Սա մարդու իրավունքների առաջին պահանջն է», - հավելեց Վանդեվալեն:

Հայաստանում քաղբանտարկյալների գոյության մասին բելգիացուն ասել է իր հայազգի կինը: Վերջինս, ով հացադուլավորների թվում է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ինքը ուզում է Հայաստանը տեսնել ժողովրդավարական երկիր»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG