Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքապետարանը մերժել է նաեւ Մատենադարանի դիմաց հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը


Երեւանի քաղաքապետարանն այսօր մերժել է նաեւ Մատենադարանի առջեւ հունիսի 20-ին հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթվա վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է իրազեկում «զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը մեկնարկելու է Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում՝ հանրահավաքով եւ ընդմիջվելու է երթով»:

Քաղաքապետարանը որոշել է արգելել միջոցառումը:

Ընդդիմադիրներին առաջարկվել է հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարեւանությամբ գտնվող տարածքում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG