Մատչելիության հղումներ

Իսահակ Մալխասյանին՝ 1 տարի պայմանական ազատազրկում


Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց Իսահակ Մալխասյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Միաժամանակ դատարանը որոշեց դադարեցնել Մալխասյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով եւ արդարացնել նրան՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Իսահակ Մալխասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Նրա եղբայրը՝ Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը կալանավորված է հետընտրական զարգացումների առնչությամբ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG