Մատչելիության հղումներ

Իրանը 75 միլիարդ դոլար է հանել եվրոպական բանկերից


Իրանը 75 միլիարդ դոլար է դուրս բերել եվրոպական բանկերի իր հաշիվներից, զգուշանալով նոր պատժամիջոցներից, որոնք Արեւմուտքը կարող է կիրառել Թեհրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի պատճառով: Իրանական մամուլի վկայությամբ՝ այդ լուրը հայտնել է փոխարտգործնախարար Մոհսեն Թալաին:

Նույն աղբյուրները պնդում են, որ գումարները բանկերից դուրս բերելու որոշումը կայացրել է նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ իր երկիրը սառեցնելու է Իրանի ամենամեծ բանկի հաշիվները: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելուց հետո Բրաունն ասել է. - «Բրիտանիան կհորդորի Եվրոպային, եւ Եվրոպան կհամաձայնի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ»:

Միաժամանակ Բուշը, որն ավարտում է իր եվրոպական ուղեւորությունը, Լոնդոնում այսօր հայտարարել է, որ չի բացառում ուժի կիրառումը Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG