Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացված մեղադրանքներից մեկը՝ ապօրինի զենք պահելը, փոխվել է. Հատուկ քննչական ծառայությունն այժմ նրան մեղադրում է իշխանության յուրացման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին հայտնել են նրա շահերի պաշտպանները:

Այդ տեղեկությունը «Ազատություն» հետ զրույցում հաստատեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Ջհանգիրյանի փաստաբանները նշում են, որ նախաքննություն իրականացնող մարմինը «միայն 4 ամիս անց որոշեց ընդունել այն փաստը, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ գտնվող ատրճանակը օրինական է»:

Պաշտպանների կարծիքով՝ «վարույթն իրականացնող մարմինը սույն որոշմամբ վերահաստատել է այն փաստը, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում փետրվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG