Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը վաղը մեկնում է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Եվրամիության եւ Բելգիայի ղեկավարների հետ:

Նախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ նախատեսված են Էդուարդ Նալբանդյանի հանդիպումները Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի եւ Եվրահանձնաժողովի արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ:

Նախարարը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի եւ արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ:

Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ համաեվրոպական եւ Բելգիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG