Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում ստեղծվեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով


Այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի առաջին նիստում Հայաստանի Ազգային ժողովը ստեղծեց մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: «Ժառանգություն» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել:

Հանձնաժողովի կազմում կներառվի երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից եւ մեկ անկախ պատգամավոր: Անկախ պատգամավոր է ընտրվել Լյովա Խաչատրյանը:

«ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրենց մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին հարցականի տակ է, քանզի իրենց սկզբունքային առաջարկները չեն ընդունվել:

Այսօր նորաստեղծ հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Նիստում որոշվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղը թողնել «Ժառանգության» խմբակցությանը:

Երեք օրվա ընթացքում նորաստեղծ հանձնաժողովը պետք է դիմի արտախորհրդարանական ուժերին եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` հանձնաժողովում ներկայացուցիչներ ընդգրկելու առաջարկով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG