Մատչելիության հղումներ

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում կստեղծվի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով


Երկուշաբթի օրը կգումարվի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի ընթացքում կստեղծվի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովի կազմում կներառվի երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից եւ մեկ անկախ պատգամավոր:

Ազգային ժողովը նաեւ հայտարարություն կընդունի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի առաջարկությունների կատարման վերաբերյալ:

Կընտրվեն նաեւ նորաստեղծ երեք մշտական հանձնաժողովների նախագահները:

Պատգամավորները կքննարկեն նաեւ կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը, որը նախատեսում է Սփյուռքի նախարարության ստեղծում:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG