Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի վերադարձել


Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը կիրակի օրը 5-օրյա աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա, դեռ չի վերադարձել Երեւան:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ե՞րբ է վերադառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջին նախագահի գլխավորած շարժման խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. - «Նա կվերադառնա շաբաթվա վերջին»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվել: Որոշ աղբյուրների համաձայն՝ Փարիզում նա հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարների հետ:

Երկուշաբթի օրը Երեւանում նախատեսված է Տեր-Պետրոսյանի հանդիպումը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի հետ:

Հանրապետական Գալուստ Սահակյանը կանխատեսում էր արել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանալու է Հայաստանից, իսկ իշխանամետ մամուլը ենթադրություն է արել, թե առաջին նախագահը Ֆրանսիայում հող է նախապատրաստում ընտանիքն այնտեղ տեղափոխելու համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG