Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր հրամանագրով ստեղծել է Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբ:

Հանձնախմբին հանձնարարվել է եռամսյա ժամկետում
«ձեւավորել աշխատանքային խմբեր ընդդիմության եւ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին»:

Հանձնախմբի կազմում ընդգրկվել են անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, գիտության եւ արվեստի գործիչներ Ռոբերտ Ամիրխանյանը, Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG