Մատչելիության հղումներ

Նախագահի աշխատակազմը ստացել է հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները


Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը այսօր խորհրդարանից ստացել է «Հավաքներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք այս շաբաթ ընդունեց Ազգային ժողովը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախագահի լրատվական վարչության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը:

Ըստ սահմանված կար•գի՝ նախագահը 21 օրվա ընթացքում կամ պետք է հաստատի դրանք, կամ իր առարկություններով եւ առաջարկներով վերադարձնի խորհրդարանին:

Օրենքի փոփոխությունները մեղմացնում են այն խիստ սահմանափակումները, որոնք մտցվել էին 20-օրյա արտակարգ դրության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG