Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր հրամանագրով ստեղծել է Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբ:

Հանձնախմբին հանձնարարվել է եռամսյա ժամկետում
«ձեւավորել աշխատանքային խմբեր ընդդիմության եւ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին»:

Հանձնախմբի կազմում ընդգրկվել են անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, գիտության եւ արվեստի գործիչներ Ռոբերտ Ամիրխանյանը, Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG