Մատչելիության հղումներ

Գրիշա Վիրաբյանն առաջադրվել է պատգամավորության թեկնածու


Անկուսակցական Գրիշա Վիրաբյանն այսօր թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու փաստաթղթերը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանից:

Թեկնածություն առաջադրելու ժամկետն ավարտվում է այս կիրակի:

Ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին:

Պատգամավորի տեղը թափուր է մնացել հանրապետական Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարելուց հետո:

Խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, բացի հանրապետականներից, այսօր ճեպազրույցներում ասացին, որ այդտեղ թեկնածու առաջադրելու որոշում չունեն: Հանրապետական Արտակ Դավթյանն ասաց, որ հարցը հստակ կլինի մեկ-երկու օրից:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, հնարավոր է, որ այստեղ ՀՀԿ֊ից առաջադրվի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG