Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կոալիցիայի համամասնական ցուցակով Վրաստանի նոր գումարման խորհրդարանում ընտրված 17 գործիչներից 12-ը պաշտոնապես դիմել են խորհրդարանի նախագահին` իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու պահանջով:

Որպես մանդատներից հրաժարվելու որոշման պատճառ` ընդդիմադիրները իրենց այսօրվա հայտարարությունում մատնանշում են, որ «մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալները չեն արտացոլում վրաց ժողովրդի քաղաքական կամքը»:

Հայտարարությունը ստորագրողների թվում են միացյալ ընդդիմությունից Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Lեւան Գաչեչիլաձեն, «Նոր աջեր» կուսակցության նախագահ Դավիթ Գամկրելիձեն, «Հանուն միացյալ Վրաստանի» շարժման ղեկավար Էկա Բեսելիան եւ այլոք:

Երեկ նույնպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` «Ազատություն» կուսակցության ղեկավար Կոնստանտին Գամսախուրդիան:

Մայիսի 21-ի ընտրությունների արդյունքներով` խորհրդարանի 150 մանդատներից 120-ը ստացել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG