Մատչելիության հղումներ

Բուշը հանդիպեց Հռոմի պապին


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ:

Կեսժամանոց հանդիպումից հետո զրուցակիցները ճեմել են Վատիկանի այգում:

Ապրիլին Հռոմի պապն այցելել էր Վաշինգտոն:

«Ասոշիեյթեդ փրես»-ը փաստում է, որ թե' Բուշը, թե' Հռոմի պապը դեմ են հղիության արհեստական ընդհատմանը եւ միասեռական ամուսնություններին, սակայն տարաձայնություններ ունեն այլ խնդիրներում, մասնավորապես` իրաքյան պատերազմի հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG