Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան մտահոգված է Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության լիազորությունների փոփոխությամբ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Կոսովոյի ղեկավարներին հղած նամակում տեղեկացրել է, որ նոր Սահմանադրության` կիրակի օրը ուժի մեջ մտնելուց հետո մտադիր է վերափոխել Կոսովում ՄԱԿ-ի առաքելության լիազորությունները` որոշ լիազորություններ փոխանցելով Եվրամիության ժամանակավոր առաքելությանը եւ տեղական իշխանություններին:

Ռուսաստանը, մինչդեռ, «սկանդալային» է որակել Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության լիազորությունների կրճատումը:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել է, թե Կոսովոյում միջազգային ներկայության ֆորմատը կարող է փոփոխություններ կրել «միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա»:

Իսկ Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Կոսովոյում տեղակայաված 2500 խաղաղապահներին: ԱՄՆ-ը եւ եվրոպական այն երկրները, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը, առաջարկում են ընդլայնել զորախմբի դերակատարությունը: Սակայն Իսպանիան եւ Կոսովոյի անկախությունը չճանաչած երկրները զգուշություն են ցուցաբերում այդ պլանի հանդեպ:

Կոսովոյում խաղաղապահներ ունեցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օրերս Հայաստանը կրկնապատկեց Կոսովոյում իր խաղաղապահների քանակը` հասցնելով 70 զինծառայողի:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG