Մատչելիության հղումներ

logo-print

Նվեր Սարգսյանն արդարացվել է, իսկ Էդվարդ Աշուղյանը` դատապարտվել երեք տարվա ազատազրկման


2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Նվեր Մայիսի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել նրան:

Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի տարածած հաղորդագրության համաձայն, դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու եւ Նվեր Սարգսյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:

Նույն օրը Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Էդվարդ Աշուղյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Զանգվածային անկարգությունները») եւ դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Էդվարդ Աշուղյանը մեղադրվում էր այն բանում, որ անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որի ընթացքում Էդվարդ Աշուղյանն իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ պարբերաբար քարեր նետելու եղանակով, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ տեւական ժամանակ դիմադրություն է ցույց տվել վերջիններիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG