Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Սփյուռքի նախարարություն


Հայաստանի կառավարությունն այսօր Գյումրիում կայացած արտագնա նիստում հավանություն է տվել կառավարության կառուցվածքի մասին օրինագծին, որում ընդգրկված է նոր՝ Սփյուռքի հարցերի նախարարությունը:

Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, Սփյուռքի նախարարությունը կառավարության կառուցվածքում կընդգրկվի հոկտեմբերի 1-ից:

«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ Հայաստանից դուրս ներկայումս բնակվում է 5,7 միլիոն հայ: Նրանցից 2 միլիոնը՝ Ռուսաստանում, 1,4 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում, 460 հազարը՝ Վրաստանում եւ 450 հազարը՝ Ֆրանսիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG