Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում առաջարկել է Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման իր տարբերակը. - «Դրությունը կարող է շտկվել, եթե մեր երկրից աքսորվի մի քանի հոգի, այնպես, ինչպես ժամանակին կոմունիստները ԽՍՀՄ-ից աքսորել էին Պարույր Հայրիկյանին»:

Այսօր Անդրանիկ ՄարԳարյանի ծնդդյան օրն է: «Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. - «Նա կարող էր լավաշ ու մածուն ուտել` առանց խավիարի պարտադիր «մասնակցության», կարող էր մարդու երեսին ժխտալ` առանց հոլիվուդյան պարտադիր արտահայտության, կարող էր թեւը մարդու վզովը գցել` առանց նրա հագուստի որակը հաշվի առնելու, ի վերջո, կարող էր խոստանալ ու անել մի բան, որ գուցե իր համար եւ իր հնարավորությունների առումով շատ չնչին էր եւ հասցեատիրոջ համար` չափազանց մեծ ու ժամանակին: Եվ պատահական չէ, որ Անդրանիկ Մարգարյանին բոլորը ընդունում եւ ընկալում էին նախ որպես սովորական մարդու, ապա միայն` որպես վարչապետի»:

«Հայաստանյան, ավելի շատ` մայրաքաղաքային կյանքը «հետընտրական» պիտակից ազատելու, նորմալ հունի մեջ դնելու, օդում կախված սպասողական վիճակին վերջ տալու համար օր առաջ կտրուկ, վճռական եւ ամենակարեւորը` անկեղծ միջոցներ է պետք ձեռնարկել», - գրում է «Ազգ»-ը: - «Առաջին հերթին` իշխանություններին օրինական չհամարողները: Այսինքն` սա այն դեպքն է, երբ առաջինը լինել պարտավոր են երկու կողմերն էլ: Ու պետք չէ կարծել, թե ինչ-որ մեկի հեղինակությունը դրանից կտուժի… Կգա երեւի մի ժամանակ, երբ հայրենասիրություն, ժողովրդավարություն, համերաշխություն եւ այդ կարգի բառերը տխուր ժպիտ չեն առաջացնի Հայաստանի քաղաքացիների մեջ: Կգա երեւի մի ժամանակ, որ շատ ավելի բարոյական մի արժեքային համակարգ կունենանք, երբ ամբոխահաճությունը չենք շփոթի ժողովրդասիրության, դաժանությունը` պահանջկոտության, անկրթությունը` անմիջականության հետ: Կգա այդ ժամանակը: Իսկ առայժմ… Իսկ առայժմ ձեւակերպենք ինքներս մեզ համար` «Իմ կարծիքը չպաշպանողը ՊԱՐՏԱԴԻՐ չէ, ոի ինձ թշնամի լինի»:

Անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցը քննարկելու նպատակով Ազգային ժողովում հրավիրված լսումներին` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իրականում Ազգային ժողովում հայտնի լսումները ներիշխանական խմորումների արդյունք էին, ուղղակի այդ կերպ մոտ մեկ ամիս տեւած «բազարները» ի վերջո տեղափոխվեցին հրապարակային դաշտ: Իսկ օմբուդսմենի զեկույցը այս դեպքում դարձավ պատրվակ: Ներիշխանական խմորումների առանցքը հետեւյալն է. մարտի 1-ի քրեական գործը մտել է փակուղի, դատարան ներկայացվող քրեական գործերը մեկը մյուսից խայռատակ են կազմված, մեղադրանքները հիմնավորող փաստեր չկան: Իսկ նման խայտառակությունը երկար ձգվել չի կարող, ի վերջո դատական նիստերին մասնակցում են ԵԱՀԿ-ի դիտորդները եւ ամեն ինչ արձանագրում են: Արդյունքում իշխանության ներսում դեռեւս ապրիլի կեսերից սկսվել է մի «բազար», որը գնալով խորանում է»:

«Ինչպես ուռին ու բարդին» վերնագրի ներքո «168 ժամ» թերթը գրում է. - «Բազմիցս է նշվել, որ մենք միասնական ազգ չենք, այդ իսկ պատճառով, օրինակ, սպորտում հաջողություններ ենք ունենում միայն այն մարզաձեւերում, որոնք թիմային չեն: Եվ եթե պատկերացնենք, որ ազգը եւս ինչ-որ տեղ թիմի մոդել է, ապա կարելի է հասկանալ, թե ինչու են պատմության ընթացքում հայերը ավելի շատ պարտվել, քան հաղթել… Խիստ կասկածում եմ, որ երկրագնդի վրա բացի մեզանից լինի մեկ ուրիշ ազգ, որը ունենա «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» ժողովրդական ասացվածքի նման արտահայտություն»:

«Հրապարակ» թերթը զուգահեռներ է անցկացնում «Չիպոլինոյի արկածները» գրքի եւ հայաստանյան իրականության միջեւ. - «Չիպոլինոյի ծերունի հայրը պատահմամբ տրորում է իշխան Lիմոնի ոտքը (ոնց որ Մյասնիկյանի արձանի մոտ մերոնցից մեկը տրորեր ոստիկանապետի ոտքի կոշտուկը): Անմիջապես ձերբակալում են ծերունի սոխ-Չիպոլինոյին եւ «տեռորիստի» մեղադրանք բարդում նրա վրա. «Մի դրան տեսեք, ուզում էր դաշույնով խփել Նորին մեծությանը: Չարագործի գրպանում գնդացիր էլ է եղել... Ճիշտ մեր օրերի նման»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG