Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը այցելել է կալանավորվածներին


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ ընդունել Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին:

Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «գլխավոր դատախազի հարցումներին ի պատասխան, կալանավորները հայտնել են, որ որեւէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, դժգոհություններ չեն ներկայացրել նաեւ իրենց առողջական վիճակի հետ կապված»:

Նույն աղբյուրի համաձայն՝ կալանավորվածներից ոմանք առանձին հարցեր են շոշափել՝ կապված իրենց առաջադրված մեղադրանքների ծավալի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG