Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանն այսօր Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Արթուր Ջավադյանին, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:

44-ամյա Ջավադյանի օգտին քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Կենտրոնական բանկի նախագահն ընտրվում է 6 տարով: 2003 թվականից Ջավադյանը եղել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

«Կենտրոնական բանկը շարունակելու է կոշտ դրամավարկային քաղաքականությունը եւ գնաճի դեմ պայքարը», - նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Արթուր Ջավադյանը:

Նա նաեւ հավաստիացրել է, որ Կենտրոնական բանկը շարունակելու է ազատ լողացող փոխարժեքի եւ ֆինանսական կայունության քաղաքականությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG