Մատչելիության հղումներ

Վախճանվել է Չինգիզ Այթմատովը


Երեքշաբթի օրը, կյանքի 80-րդ տարում վախճանվել է հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը:

Գերմանական Նյուրնբերգ քաղաքի հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում անցած ամսվանից, հայտնել են, որ գրողի մահվան պատճառը թոքաբորբն է:

Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ հունիսի 14-ը Ղրղըզստանում սգո օր է հայտարարված: Շաբաթ օրը կկայանա գրողի հուղարկավորության արարողությունը:

Գրական գործունեությունից զատ` Այթմատովը եղել է նաեւ Ղրղըզստանի դեսպանը Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում, ՅՈւՆԵՍԿՕ-ում եւ Բենելյուքսի երկրներում:

2008 թվականը Ղրղըզստանում հռչակվել էր Այթմատովի տարի:

Իր ամենահայտնի ստեղծագործության՝ «Եվ դարից երկար է ձգվում օրը» վեպի բնաբան Այթմատովն ընտրել է Նարեկացու տողերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG