Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի «Ասիական հասարակություն» միջազգային գործարար համաժողովին


Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Ասիական հասարակություն» միջազգային գործարար համաժողովին: Հունիսի 12-14-ը Աստանայում կայանալիք «Ասիական հասարակություն» երկրորդ համաժողովին մասնակցելու է արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի մասնակիցների թվում են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար աշխարհի ազդեցիկ դեմքեր: Ելույթներով հանդես են գալու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, վարչապետ Քարիմ Մասիմովը, Եվրամիության Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը եւ այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառման ընթացքում քննության կառնվեն Ղազախստանի առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն երկրի տնտեսության հետագա զարգացմանն ու այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության ծավալմանը միտված խնդիրները` Ղազախստանը Արեւմուտքն Արեւելքին կապող առեւտրային կամուրջ դարձնելու նպատակով:

«Ասիական հասարակություն» առաջին միջազգային համաժողովը տեղի է ունեցել 2005 թվականի հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG