Մատչելիության հղումներ

Գեւորգ Ղազարյանին 5 տարի ազատազրկում, Վահագն Հարեյանին՝ 4 տարի պայմանական


Երեւանի քրեական դատարանն այսօր Գեւորգ Ղազարյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, իսկ Վահագն Հարեյանին` 4 տարվա պայմանական ազատազրկման:

Վճռաբեկ դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. - «Գեւորգ Ղազարյանը մեղադրվում էր այն բանում, որ նա Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում հավաքված, Գյումրի քաղաքից ժամանած իր ծանոթ ցուցարարների համար տաք հագուստներ բերելու նպատակով, Երեւան քաղաքի բնակիչ Վահագն Հարեյանի հետ, վերջինիս անձնական օգտագործման ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով, մեկնել էին Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամաս: Վերադարձի ճանապարհին, Ջրաշեն թաղամաս տանող կենտրոնական փողոցի կողքին թափված շինարարական աղբի միջից վերցրել էին մետաղյա մի քանի ձող, Հարեյանի օժանդակությամբ դրանք դնելով ավտոմեքենայի բեռնախցիկը, տեղափոխել Երեւանի Գր.Լուսավորչի փողոցում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք, որտեղ բեռնախցիկից հանել եւ զանգվածային անկարգությունների մասնակիցներին էին բաժանել բերված մետաղյա ձողերը, ապա կոչերով ուղղորդել զանգվածային անկարգությունների մասնակիցներին, որոնք այդ ձողերով բռնություն էին կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG