Մատչելիության հղումներ

Ռոմեն Ղազարյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման


Երեւանի քրեական դատարանը այսօր Վահե Ղազարյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ», եւ նրան դատապարտել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով:

Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն` Վահե Ղազարյանը մեղադրվում էր այն բանում, որ նա «մարտի 1-ին ջարդելով վնասել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող շինարարության պարիսպները՝ դրանք վերածելով մետաղյա ձողերի, ինչից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ, չենթարկվելով ոստիկանների` հակաօրինական գործողությունները դադարեցնելու պահանջներին, գոռալով, հայհոյանքներ տալով, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մետաղյա ձողեր, քարեր եւ այլ իրեր էր նետել վերջիններիս վրա, ինչպես նաեւ մասնակցել ջարդարարների հարձակումներից տարբեր ուղղություններով փախչող ոստիկանների հետապնդմանը»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Համաժողովրդական շարժման գրասենյակից, Վահե Ղազարյանը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի ղեկավար Ռոմեն Ղազարյանի որդին է:

1998 թվականի իշխանափոխությունից հետո Ռոմեն Ղազարյանը գտնվում է հետախուզման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG