Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն իրազեկել է քաղաքապետարանին հունիսի 20-ի հանրահավաքի մասին


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն այսօր իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին հունիսի 20-ի հանրահավաքի մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է շարժման խոսնակ Արման Մուսինյանը, կազմակերպիչները տեղեկացրել են, որ ցանկանում են հանրահավաք գումարել Երեւանի Ազատության հրապարակում՝ 4 ժամ տեւողությամբ:

Քաղաքապետարանը պարտավոր է 72 ժամվա ընթացքում պատասխան տալ դիմումին: Մինչեւ այժմ բոլոր նմանատիպ դիմումները մերժվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG