Մատչելիության հղումներ

«Հայաստանը երազելիս»


«Հայաստանը երազելիս» նախագծի անվանումը բավական բազմանշանակ է. այն կարելի է հասկանալ ու մեկնաբանել բազմաթիվ ձեւերով` ելնելով սեփական փորձառությունից ու երեւակայությունից:

Երկու շաբաթվա ընթացքում նախագծի մասնակիցները փորձ են արել հայաստանյան իրականությունն ուսումնասիրել, պատկերացնել եւ
ընկալել ո’չ որպես տրված եւ պատրաստի երեւույթ, այլ որպես մարմնավորված երազանքների տարածք:

Օտարազգի արվեստագետների համար սա մի փորձ էր Հայաստանում իրենց կոնտեքստը ընկալել նորովի, Հայաստանի մոդելի վրա ավելի լավ պատկերացնել իրենց երկրներում առկա երազանքների տարածքները: Հայ արվեստագետները իրենց հերթին վերաիմաստավորում են մեր իրականությունը` օտարի հայացքով:

Կազմակերպիչներից Վարդան Ազատյանն ասում է, որ կարեւորվել է նաեւ արվեստագետների շփումը ոչ պաշտոնական միջավայրում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG