Մատչելիության հղումներ

Անվտանգության ծառայության նախկին աշխատակիցները դատապարտվեցին երկուական տարվա ազատազրկման


Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանին եւ Լեւոն Խաչատրյանին մեղավոր է ճանաչել պետական գաղտնիք հրապարակելու մեջ եւ դատապարտել նրանցից յուրաքանչյուրին 2 տարվա ազատազրկման:

Վճռաբեկ դատարանի մամլո քարդուղար Ալինա Ենգոյանի վկայությամբ՝ նրանք նաեւ զրկվել են ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:

Նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ, ինչպես պնդել են հանրահավաքի կազմակերպիչները, «բռնվել եւ բացահայտվել» էին Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ: Կազմակերպիչները համոզված էին, որ նրանք սադրանք էին նախապատրաստում, իշխանությունները պնդում էին, թե նրանք ապահովում էին անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG