Մատչելիության հղումներ

Բուշը «հրաժեշտի այցով» մեկնում է Եվրոպա


Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը «հրաժեշտի այցով» մեկնում է Եվրոպա:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ՝ Բուշը կմասնակցի Միացյալ Նահանգներ - Եվրամիություն գագաթնաժողովին, ինչպես նաեւ կայցելի Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա եւ Հյուսիսային Իռլանդիա:

Ակնկալվում է, որ Բուշը կոչ է անելու խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Մեկնաբանները փաստում են, որ Բուշի նախագահության օրոք զգալիորեն վատթարացել են հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ՝ իրաքյան պատերազմի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG